Զինվորական դատախազ. Ադրբեջանական բանակում դասալքության դեպքեր չեն գրանցվել
  Զինվորական դատախազ.  Ադրբեջանական բանակում դասալքության դեպքեր չեն գրանցվել
12:33     24 07 2022    
Ադրբեջանական բանակում դասալքության դեպքեր չեն գրանցվել:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հինգշաբթի օրը Զինվորական դատախազության կոլեգիայի նիստում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Խանլար Վելիևը։

Նրա խոսքով՝ այս տարվա վեց ամիսներին Զինված ուժերում գրանցված հանցագործությունների թիվը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել է նաև անձնակազմի շրջանում զոհերի թիվը»,- ասել է Վելիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանական-բանակ