Շենթոփ. Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը իսլամական աշխարհի երեք առաջատար դեմոկրատական երկրներն են
|
|
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարները մտադիր են շարունակել ինտենսիվ շփումներն ու համագործակցությունը։
|
Ինչպես հայտնում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ Ստամբուլում բացելով Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ հանդիպումը։
«Մեր միասնությունը մեզ ավելի մեծ տոկունություն կտա, այդ թվում՝ բռնությանը և ահաբեկչությանը հակազդելու հարցում: Վստահ եմ, որ մեր երկրներն ավելի վճռական կլինեն խտրականության և իսլամաֆոբիայի դեմ պայքարում»,- ասել է Շենթոփը:
Շենթոփը Թուրքիային, Ադրբեջանին և Պակիստանին անվանել է «իսլամական աշխարհի երեք առաջատար ժողովրդավար երկրները»։
Հեշթեգներ.
Շենթոփ
Ադրբեջան