Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարանի) մամուլի ծառայությանը, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի ղեկավար Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի ղեկավար Ռաջա Փերվեզ Աշրաֆը հայտարարել են, որ ստորագրված հռչակագիրը մեծ նշանակություն ունի, քանի որ այն կբերի երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։
Միլլի Մեջլիսի նախագահը հիշեցրել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայում 6-րդ անգամ նշվեց Ժողովրդավարության և ազգային միասնության օրը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը առաջին իսկ րոպեներից դատապարտել են պետական հեղաշրջման այդ դավաճանական փորձը և, ինչպես միշտ, կանգնել է եղբայրական Թուրքիայի կողքին: