Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում խաղաղության ուղղությամբ
  Մևլութ Չավուշօղլու.  Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում խաղաղության ուղղությամբ
12:01     21 07 2022    
Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս Հարավային Կովկասում կայունության և խաղաղության օգտին, ինչը պատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի շահերին։

TRT Haber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուի խոսքով՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար Բաքվի նախաձեռնությունները հայտնի են։

Բացի այդ, Անկարան քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ «Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնց միջոցով երկխոսությունը շարունակվում է։ Քայլեր են ձեռնարկվում վստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ»,- հիշեցրել է նախարարը։

«Ադրբեջանն անկեղծ է, մենք անկեղծ ենք։ Մենք ուզում ենք գործնականում տեսնել, թե որքան անկեղծ է Հայաստանը։ Հայաստանի վրա ճնշում կա, դա ճիշտ է։ Դրսում՝ Սփյուռք, ներսում՝ ֆանատիկոսների խումբը։ Սակայն Անկարան Հայաստանից դեռ կոնկրետ քայլեր չի տեսնում։ Ժամանակն է, որ իշխանությունները (Փաշինյանի կառավարությունը) հանդես գան խաղաղությանն ուղղված նախաձեռնություններով. Միայն բառերը բավարար չեն։ Այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի նախագիծը և այլ նախաձեռնություններ»,- նշել է նախարարը։

Չավուշօղլուն նշել է, որ Անկարայի և Երևանի միջև երկխոսության գործընթացն առաջ է ընթանում՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա  


Լրահոս