Հայրենական պատերազմից հետո ազատ են արձակվել գերի և պատանդ վերցված Ադրբեջանի 24 քաղաքացիներ
 Հայրենական պատերազմից հետո ազատ են արձակվել գերի և պատանդ վերցված Ադրբեջանի 24 քաղաքացիներ
11:39     12 07 2022    
Հայրենական պատերազմից հետո ազատ են արձակվել գերի և պատանդ վերցված Ադրբեջանի 24 քաղաքացիներ (18 զինծառայող, 6 քաղաքացիական անձ):

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է Ադրբեջանի Հանրապետության գերիների, անհայտ կորածների և պատանդ վերցված քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի թարմացված կայքում։

Նրանցից 5 հոգի (1 զինծառայող, 4 քաղաքացիական անձ) գերի և պատանդ են վերցվել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Այսպես, Հայրենական պատերազմի ժամանակ և դրան հաջորդած ժամանակաշրջանում ազատվել է գերեվարված և պատանդված 19 մարդ (2 քաղաքացիական անձ, 17 զինվորական)։

Նշվում է, որ Հայրենական պատերազմում անհայտ կորածների թիվը կազմում է 6 մարդ, շարունակվում են անհայտ կորած համարվող զինծառայողների որոնման ու նույնականացման աշխատանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայրենական-պատերազմ  


Լրահոս