Զաքիր Հասանովը հետևել է ադրբեջանցի կոմանդոսների զորավարժություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Զաքիր Հասանովը հետևել է ադրբեջանցի կոմանդոսների զորավարժություններին.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
17:55     11 07 2022    
Հուլիսի 8-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Խոջավենդի շրջանում հետևել է Ցամաքային զորքերի կոմանդոսի ստորաբաժանումների ուսումնական վարժանքներին:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունում, 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն դժվարանցանելի տեղանքում անցկացված վարժանքների ընթացքում կոմանդոսները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։

Պաշտպանության նախարարին զեկուցել են զորավարժությունների պլանի համաձայն ընդունված որոշումների մասին։

Նշվել է, որ, ըստ սցենարի՝ կոմանդոսի ստորաբաժանումը առաջադրանք է ստացել վնասազերծել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին, որը ներխուժելով պետական սահմանի մոտ գտնվող բնակավայր սադրանք է իրականացրել:

Անմիջապես լքելով մշտական տեղակայման վայրը՝ կոմանդոսները, օգտվելով տեղանքից և չներքաշվելով կռվի մեջ պայմանական հակառակորդի հետ, գրավել են գերիշխող բարձունքները և իրականացրել ամրակայման աշխատանքներ։



Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ադրբեջան  


Լրահոս