Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական ցամաքային սահմանի հնարավոր ամենասեղմ ժամկետներում բացման վերաբերյալ
Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը: Որոշվել է սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Կողմերը նաև պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Թուրքիա-Հայաստան ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: