Մինսկի խումբը գործիք էր նրանց ձեռքում, ովքեր ուզում էին շարունակել ադրբեջանական հողերի օկուպացիան. Ալիև
 Մինսկի խումբը գործիք էր նրանց ձեռքում, ովքեր ուզում էին շարունակել ադրբեջանական հողերի օկուպացիան.  Ալիև
19:59     29 06 2022    
Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն մարդ ներքին տեղահանված դարձավ Հայաստանի օկուպացիայի պատճառով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի Բաքվի համաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ այցելելով Ադրբեջանի ազատագրված հողեր՝ յուրաքանչյուր ոք կարող է ականատես լինել շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում իրականացված վանդալիզմին ու ավերվածություններին:

Իր հողերը օկուպացիայից ազատելու և հայկական զորքերը իր տարածքից դուրս բերելու համար Ադրբեջանը սպասում էր միջազգային հանրության օգնությանը։

«Մինսկի խումբը ստեղծվել է դրա համար, սակայն օգնության փոխարեն այն գործիք դարձավ նրանց ձեռքում, ովքեր ուզում էին շարունակել ադրբեջանական հողերի օկուպացիան»,- ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով, Մինսկի խմբի միակ նպատակը հակամարտությունը «սառեցնելն» ու Ադրբեջանի հողերը օկուպացիայի տակ թողնելն էր։ Պատահական չէ, որ Հայաստանը և ուրիշներ ցանկանում են վերականգնել ՄԽ-ն, բայց դա անհնար է։

Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է պայքարել անարդարության, միջազգային իրավունքի խախտման, տարբեր հակամարտությունների նկատմամբ ընտրովի մոտեցման և խտրականության դեմ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս