YAŞAT. Թուրքիայում բուժում են ստացել 176 վետերաններ և նահատակների ընտանիքի անդամներ
  YAŞAT.  Թուրքիայում բուժում են ստացել 176 վետերաններ և նահատակների ընտանիքի անդամներ
10:13     27 06 2022    
YAŞAT հիմնադրամը մինչ օրս բուժման նպատակով Թուրքիա է ուղարկել 176 հոգու, որոնցից 171-ը` ծանր վիրավորներ, իսկ 5-ը՝ նահատակների ընտանիքի անդամներ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է YAŞAT հիմնադրամի ղեկավար, ղարաբաղյան պատերազմի վետերան Էլվին Հուսեյնովը։

Նրա խոսքով, բուժում ստացած 148 մարդ վերադարձել է հայրենիք:

«Ներկայումս Թուրքիայում շարունակվում է 26 ծանր վիրավորների և նահատակների ընտանիքի 2 անդամների բուժումը։ Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում բավարարվել է 9390 դիմում, որից 4907-ը՝ նահատակների ընտանիքի անդամներից, 4483-ը՝ վիրավորում ստացած զինծառայողներից՝ բուժման և հոգեբանական աջակցության ծախսերի վճարման հարցով»։
Zinvor.info

Հեշթեգներ. YAŞAT   Թուրքիա  


Լրահոս