Ադրբեջանի ՌԾՈՒ մարտավարական զորավարժություններն ավարտվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՌԾՈՒ մարտավարական զորավարժություններն ավարտվել են.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:09     22 06 2022    
Ավարտվել են Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվում էին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունների ընթացքում մարտական առաջադրանքները կատարվել են անհատապես և մարտավարական խմբերով, ոչնչացվել են պայմանական հակառակորդի օդային և ծովային թիրախները, ականանետներից կրակ է բացվել ստորջրյա դիվերսիաները կանխելու համար:

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պահպանման և պաշտպանության նպատակով անցկացվող մարտավարական զորավարժությունների ընթացքում Ռազմածովային ուժերի ստորաբաժանումները մշակել են պարեկության, ինչպես նաև նավթատարների և գազատարների մոտակայքում խորտակված նավի տարհանման դրվագներ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս