Մարտավարական զորավարժություններ՝ Ադրբեջանի Ռազմածովային ուժերում
 Մարտավարական զորավարժություններ՝ Ադրբեջանի Ռազմածովային ուժերում
16:21     21 06 2022    
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ռազմածովային ուժերում (ՌԾՈՒ) մարտավարական վարժանքներ են անցկացվում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ճեպազրույցում, որը տեղի է ունեցել նախքան նավերի մեկնումը, Ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Սուբհան Բեքիրովը լսել է զորավարժությունների ընթացքի և առաջիկա անելիքների մասին զեկույցները։

Նշվել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել նավային մարտավարական խմբերի և հատուկ նշանակության ուժերի համատեղ գործունեությունը տարբեր պայմաններում իրենց առաջադրանքները կատարելիս, կատարելագործել հրամանատարների և շտաբների մարտական գործողություններ կազմակերպելու հմտությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զորավարժություն  


Լրահոս