Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լիտցենբերգերի՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ։
«Պատմության մեջ առաջին անգամ հակամարտությունից, բռնությունից, մարդու իրավունքների խախտումներից և հետապնդումներից փախած մարդկանց թիվը վերջերս գերազանցել է 100 միլիոնը: Սա կազմում է աշխարհի բնակչության ավելի քան մեկ տոկոսը: Միայն այս տարի Ուկրաինայում պատերազմի հետևանքով տեղահան է եղել 8 միլիոն մարդ, և ավելի քան 6,8 միլիոն մարդ լքել է երկիրը որպես փախստական»,- հայտարարել է դեսպանը։
«Ադրբեջանում շատերին լավ ծանոթ են հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց տառապանքները և ներքին տեղահանվածների առջև ծառացած խնդիրները: Ադրբեջանում մենք ներդրումներ ենք կատարում և աջակցում ներքին տեղահանվածներին: Ավելի քան մեկ տասնամյակ մենք ներդրումներ ենք կատարել ներքին տեղահանվածներին աջակցելու համար, այդ թվում՝ անգլերեն լեզվի ծրագրի իրականացման և USAID-ի միջոցով»,- ընդգծել է դեսպանը: