«Երբ ես սովորում էի, մենք կարդում էինք աղավաղված պատմություն». Նախագահ
 «Երբ ես սովորում էի, մենք կարդում էինք աղավաղված պատմություն».  Նախագահ
14:15     27 05 2021    
«Իհարկե, մեր երիտասարդ սերունդը պետք է իմանա պատմությունն այնպիսին, ինչպիսին կա: Երբ ես սովորում էի, մենք կարդում էինք աղավաղված պատմություն: Դաշնակցական-բոլշևիկյան խմբավորումների ղեկավարները, որոնք ադրբեջանական ժողովրդի արյուն են թափել, ներկայացվել են որպես հերոսներ»:

Այս մասին մայիսի 27-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի ազգային կրթության նախարար Զիյա Սելչուքի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

«Երբ ես դպրոցում և համալսրանում էի սովորում, կարդում էի այս գրքերը, պատմության կեղծ գրքերը: Մենք իմացել ենք իրական պատմությունը անկախություն ձեռք բերելուց հետո: Հերոսները ներկայացվում էին որպես թշնամիներ, թշնամիները ՝ որպես հերոսներ: Հետևաբար, մենք ՝ Խորհրդային Միությունում ապրող մարդիկ, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ես 30 տարեկան էի, ավարտել էի ամբողջ կրթությունս, այն ժամանակ իմացա, թե որքան վնասակար և կեղծ պատմություն է մեզ ներկայացվել: Ուստի, ստեղծված իրավիճակում, մենք պետք է ներկայացնենք մեր հին պատմությունը, ինչպես նաև մեր ժամանակակից պատմությունն, ինչպես կա, և մենք միասին աշխատելու ենք այս ոլորտում», - նշել է Նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս