«Ազատագրված տարածքներում պետք է ստեղծվեն արհեստագործական դպրոցներ». Նախագահ
 «Ազատագրված տարածքներում պետք է ստեղծվեն արհեստագործական դպրոցներ».  Նախագահ
13:25     27 05 2021    
Շատ ուրախ եմ, որ մասնագիտական կրթության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Սրա մեծ անհրաժեշտությունը կա: Մասնավորապես, ինչպես ասացի, այսօր Ադրբեջանը ստեղծագործական մեծ աշխատանքի շեմին է, և նոր կրթված կադրերի պատրաստումը շատ կարևոր է ինչպես ազատագրված տարածքներում, այնպես էլ ամբողջ երկրում»:

Այս մասին մայիսի 27-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի ազգային կրթության նախարար Զիյա Սելչուքի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

«Ուստի ազատագրված տարածքներում պետք է ստեղծվեն արհեստագործական դպրոցներ` համապատասխան այդ տարածաշրջանների ներուժին: Իհարկե, մենք հույս ունենք թուրքական կողմի աջակցությանը », - ասել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս