Նախագահը բելառուսական ընկերություններին հրավիրել է Ղարաբաղ
 Նախագահը բելառուսական ընկերություններին հրավիրել է Ղարաբաղ
20:10     18 05 2021    
«Ես բելառուսական ընկերություններին հրավիրել եմ մասնակցելու Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը: Ավելի ուշ ես ձեզ ցույց կտամ այդ տարածքներից արված լուսանկարները:»

Այս մասին մայիսի 18-ին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է Zinvor.info-ն:

« Դրանք հստակ ցույց են տալիս վանդալիզմի և ավերածությունների մակարդակը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ գտնվող մեր հողերում: Որքան գիտեմ, այս հարցերին մասնակցելու հետաքրքրություն արդեն կա: Առաջիկայում Նախագահի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բելառուս: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք ակտիվորեն համագործակցել և միմյանց աջակցել մնացած բոլոր ոլորտներում»,- ասել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս