Մուստաֆա Շենթոփ. Ֆիզուլի քաղաքը չկա, նրա տեղում ավերակներ են
  Մուստաֆա Շենթոփ.  Ֆիզուլի քաղաքը չկա, նրա տեղում ավերակներ են
13:14     02 06 2022    
«Շուշա և Ֆիզուլի իմ առաջին ճամփորդության ժամանակ ես գաղափար չունեի դրանց մասին։ Երբ Շուշայից վերադառնում էինք, կանգ առանք, հարցրի, թե որտեղ է Ֆիզուլի քաղաքը։ Ինձ ասացին, որ դա Ֆիզուլին է»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ ADA համալսարանում հասարակական գիտությունների 7-րդ միջազգային կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ։

«Ես տեսա, որ այնտեղ քաղաք չկա, ամեն ինչ ավերակների է վերածվել։ Թող բոլորն իմանան, որ նրանք, ովքեր դա արել են, մշակույթի թշնամիներ են»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Մուստաֆա-Շենթոփ   Ֆիզուլի  


Լրահոս