Մաղթում ենք թուրք-ադրբեջանական միասնության հետագա ամրապնդում. Շենթոփ
 Մաղթում ենք թուրք-ադրբեջանական միասնության հետագա ամրապնդում.  Շենթոփ
11:13     02 06 2022    
Մաղթում ենք թուրք-ադրբեջանական միասնության հետագա ամրապնդում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ ADA համալսարանում հասարակական գիտությունների 7-րդ միջազգային կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ։

«Ես կցանկանայի, որ Ադրբեջանի ձայնը լսելի լինի նաև միջազգային ասպարեզում»,- հավելել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

Նրա խոսքով, այսօրվա համագումարը օգտակար կլինի համաշխարհային հանրության ուշադրությունը Ղարաբաղի հարցի վրա հրավիրելու համար. «Այստեղ 100-ից ավելի գիտնականներ են մասնակցում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս