Նախագահ. Ադրբեջանը վստահելի երկիր է, որը կատարում է իր պարտավորությունները
  Նախագահ.  Ադրբեջանը վստահելի երկիր է, որը կատարում է իր պարտավորությունները
12:10     01 06 2022    
Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի արդյունավետ համագործակցությունը կարևոր դեր է խաղացել Հարավային գազային միջանցքի (SGC) իրականացման գործում և կարևոր դեր է կխաղա մեր ապագա ծրագրերի իրականացման գործում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի էներգետիկայի շաբաթվա բացման արարողության ժամանակ։

«Փետրվարի սկզբին Բաքվում էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատարի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարի միջև քննարկումների արդյունքում հաստատվեց Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ երկխոսություն։ Այն ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են նավթը, գազը, ինչպես նաև էլեկտրաէներգիան, վերականգնվող էներգիան և էներգաարդյունավետությունը»,- ասել է պետության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը վստահելի երկիր է, որը կատարում է իր պարտավորությունները. «1994 թվականից, երբ ստորագրվեց բաշխման և արդյունահանման առաջին պայմանագիրը, մինչ օրս պայմանագրում ոչ մի բառ չի փոխվել։ Եվ սա մեր դիրքորոշման ցուցադրումն է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս