Zinvor.info-ի փոխանցմամբ ՝ տեղական լրատվամիջոցները նշել են, որ մայիսի 12-13-ը անցկացված փառատոնը նախաձեռնել է նախագահ Իլհամ Ալիեւը:
Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից կազմակերպված փառատոնի առաջին օրը ելույթ ունեցան Ադրբեջանում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Դա տեղի է ունեցել «Բազմամշակութայնությունը ադրբեջանական երաժշտության մեջ» կարգախոսի ներքո:
Իտալական լրատվամիջոցները նշում են, որ փառատոնի շրջանակներում ԱՀ առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիեւի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւայի նախաձեռնությամբ ներկայացվել է «Հավերժական ստորագրություններ» խորագրով նախագիծը: «Հավերժական ստորագրություններ» նախագիծը կներկայացնի նաև այլ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: