Էրդողան. Թուրքիան կայունացնող գործոն է դարձել Կովկասում
|
|
Թուրքիան արդեն 70 տարի է ՆԱՏՕ-ի հպարտ ու անսասան անդամ է։ Մեր երկիրը դաշինքին միացել է 1952 թվականին այն բանից հետո, երբ Կորեա զորքեր ուղարկեց պաշտպանելու ազատությունն ու ժողովրդավարությունը։
|
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հոդվածում, որը հրապարակվել է The Economist-ում։
Հոդվածում նշվում է, որ Սառը պատերազմի տարիներին և դրանից հետո Թուրքիան կայունացնող և դրական գործոն էր Մերձավոր Արևելքի, Կովկասի և Սև ծովի տարածաշրջանում։ Թուրքական բանակը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակում եղել է նաև աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան։
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի բողոքը նաև վճռական քայլ է բոլոր անդամների անունից, որոնք նույնպես ահաբեկչության թիրախ են, նշված է հոդվածում. «Ահաբեկչությունը չունի կրոն, ազգություն և մաշկի գույն: Այս դաշինքի կարևորագույն առաքելություններից է պայքարել ցանկացած կազմակերպության դեմ, որի նպատակն է վնասել խաղաղ բնակչությանը: Ոչ մի երկիր այս հարցում արտոնություններ չունի»,- ընդգծել է Էրդողանը:
Հեշթեգներ.
Էրդողան
Թուրքիա