Նախագահ. Թող ոչ ոք չգա մեզ սովորեցնի, դրա կարիքը չկա
  Նախագահ.  Թող ոչ ոք չգա մեզ սովորեցնի, դրա կարիքը չկա
19:31     27 05 2022    
Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր հզորությունը, այդ թվում՝ ռազմական, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»։

Այսօր ուժի գործոնն առաջին պլանում է։ Ես խոսել եմ այս մասին 10 տարի առաջ: Ես ասացի, որ միջազգային իրավունքը չի գործում։ Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, հզորացնենք իշխանությունը։ Անհրաժեշտության դեպքում մենք պետք է թշնամուն ուժով դուրս մղենք մեր տարածքից։ Ես խոսեցի այդ մասին և արեցի դա»,- ուրբաթ օրը ասել է Ի.Ալիևը՝ Զանգիլանի շրջանի Աղալը գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, Ադրբեջանը դեմ է իր ներքին գործերին արտաքին միջամտությանը։

«Ուժի գործոնը կշարունակի գերիշխել աշխարհում։ Վերջին պատմությունը դա է ցույց տալիս։ Ուստի մենք պետք է շարունակենք ուժեղ լինել և ուժեղ ենք։ (…) Մենք նաև զարգացնում ենք մեր ռազմական հզորությունը։ Պատերազմից հետո (2020թ. աշնանը Հայաստանի հետ - ԵԹ) ստեղծվեցին նոր զորամասեր, գնվել է նոր տեխնիկա, և մենք շարունակելու ենք շարժվել այս ուղղությամբ։ Որովհետև եթե մենք ուժեղ չլինենք, չենք կարողանա ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ուզում ենք ազատ ապրել, որպեսզի այսուհետ ոչ ոք չխառնվի մեր գործերին։ Դա ավելորդ է։ Մենք այնպիսի հրաշալի պետություն ենք կառուցել, որին այսօր շատերը կարող են նախանձել։ Թող ոչ ոք չգա մեզ սովորեցնի, մեզ խորհուրդ չտա ու չսովորեցնի։ Դրա կարիքը չկա»,- ընդգծել է Ի.Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս