Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, այդ կապերը զարգանում և ամրապնդվում են։ Ընդգծելով, որ երկրների ղեկավարների բարեկամական հարաբերությունները կարևոր դեր են խաղում մեր պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում, Զ.Հասանովը նշել է նման հանդիպումների կարևորությունը մեր փոխգործակցության ընդլայնման տեսանկյունից։
Հանդիպմանը հատկապես ընդգծվել է՝ այս տարի Բաքվում «Տեխնոֆեստ Ադրբեջան» փառատոնի անցկացման կարևորությունը։
Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։