«Ազերկոսմոս». Փաստագրվում է օկուպացիայի ժամանակաշրջանում Ղարաբաղի 889 բնակավայրերի վիճակը
  «Ազերկոսմոս».  Փաստագրվում է օկուպացիայի ժամանակաշրջանում Ղարաբաղի 889 բնակավայրերի վիճակը
10:27     25 05 2022    
Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն 2021 թվականին իրականացրել է ավելի քան 75 ծրագիր՝ օգտագործելով արբանյակային պատկերներ, որոնցից 27-ը՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով «Ազերկոսմոս» -ին։

ԲԲԸ-ն նշել է «Ազերսկի» արբանյակի օգնությամբ ստացված պատկերների կարևորությունը՝ ազատագրված հողերի վերականգնման աշխատանքների կազմակերպման գործընթացում։

Օկուպացիայի հետևանքով հասցված վնասի գնահատման շրջանակներում ազատագրված վարչատարածքային միավորների 889 բնակավայրերի արբանյակային պատկերների հիման վրա նախապատրաստվել են նախապատերազմական վիճակի փաստագրման սխեմատիկ նյութեր։ Գնահատվել է բնակեցման ներուժը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս