Նախարար. Հակամարտություն մնացել է անցյալում, Ադրբեջանը տրամադրված է խաղաղություն հաստատելու հարցում
  Նախարար.  Հակամարտություն մնացել է անցյալում, Ադրբեջանը տրամադրված է խաղաղություն հաստատելու հարցում
19:43     19 05 2022    
Յուրաքանչյուր ժողովուրդ հոգու մեջ առանձնահատուկ հետք թողած տեղ ունի, և Ադրբեջանի համար դա Շուշան է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Շուշայում հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը՝ «Հետկոնֆլիկտային մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» միջազգային համաժողովի բացմանը։

Նա հիշեցրել է, որ այս քաղաքում են ծնվել ադրբեջանական մշակույթի շատ մեծ ներկայացուցիչներ։ Շուշան հայտնի է իր մուղամի կատարողներով։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների, այդ թվում՝ Շուշա քաղաքի 30-ամյա օկուպացիան հանգեցրել է լայնածավալ ավերածությունների, այդ թվում՝ մշակութային ժառանգության հուշարձանների։

«Սակայն այսօր հակամարտությունը մնացել է անցյալում, Ադրբեջանը մտադրված է խաղաղություն և բարիդրացիություն հաստատելու հարցում»,- հավելել է Ա. Քերիմովը:

Նախարարը հիշեցրել է, որ Շուշան ընտրվել է նաև 2023 թվականի թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, և հաջորդ տարի տեղի կունենա այդ իրադարձության տոնակատարությունը։

Նա հավելել է նաև, որ Բաքվի գործընթացին միացել են բազմաթիվ կազմակերպություններ, որը ակտիվորեն նպաստում են խաղաղության և մշակույթի զարգացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Անար-Քերիմով  


Լրահոս