Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին
Zinvor.info-յին ասել է, որ սա այն ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերից է, որը կարևոր դեր կխաղա հայկական օկուպացիայից ազատագրված շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
Խուդաֆերին-Գուբադլը-Լաչին ավտոմոբիլային ճանապարհը սկսվում է Հաջիգաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր ավտոմայրուղուց, որն անցնում է Խուդաֆերինի ջրամբարի մոտով։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 56,4 կմ է, ունի չորս երթևեկության գոտի։
Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը կկազմի 16,5 մետր։ Ներկայումս կատարվում են հողային, խողովակների անցման, անցումների, կամուրջների, հենապատերի կառուցման աշխատանքներ: