Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:22     06 05 2022    
Ընթացիկ տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի հրթիռահրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մարտավարական զորավարժություններ՝ մարտական կրակով։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով։

Հրթիռային և հրետանային ստորաբաժանումները, որոնք հետ են քաշվել կենտրոնացման վայրեր, կրակային դիրքեր են գրավել նշանակված հատվածներում։

Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։

Հայրենական պատերազմում ձեռք բերված փորձը հաշվի առնելով՝ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել հրթիռային և հրետանային ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները ժամանակակից մարտերում, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի պրոֆեսիոնալիզմն ու մարտական հմտությունները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս