Ալիև. Ադրբեջանը աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
  Ալիև.  Ադրբեջանը աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
18:56     29 04 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ոչ մի դեպքում չպետք է խեղաթյուրվեն միջազգային իրավունքի սկզբունքները քաղաքական գերակայության պատճառով»,-ասել է Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է Zinvor.info-ն։

Պետության ղեկավարի խոսքով՝ միջազգային հանրությունը ընտրովի է վերաբերվել Ադրբեջանին նրա տարածքային ամբողջականության հարցում։ «Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ միջազգային հանրությունը միշտ շատ բաց ձևով աջակցել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ խոսքը հասավ մեզ, ուղերձը հետևյալն էր. «խաղաղության պայմանագիր կնքեք Հայաստանի հետ»։ Բայց ինչպե՞ս կարող ես հաշտություն կնքել ագրեսորի հետ, ով զավթել է քո հողերը։ Մենք 17 տարի փորձում էինք հասնել դրան, և տեսել ենք, որ դա անհնար է։ Հետո մենք տեսանք հետևյալը՝ որքան փորձում էինք խաղաղության հասնել, այնքան ագրեսորն ավելի ագրեսիվ էր դառնում։ Հայաստանն արդեն սկսել է մեզ սպառնալ նոր պատերազմով. Ասել են՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում։ Նույն մարդիկ, ովքեր 2019 թվականին Ղարաբաղն անվանեցին հայկական. Մենք նոր իրողություններ ենք ստեղծել մեր ձեռքերով՝ մեր ուժի, մեր ոգու շնորհիվ»,- ընդգծել է Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս