Գուբադլիի և Լաչինի ճանապարհը կբացվի 2023 թվականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:36
29 04 2022
Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների տարածքում արագացված տեմպերով շարունակվում են՝ Խուդաֆերին-Գուբադլը-Լաչին ավտոճանապարհի շինարարությունը։
Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին Zinvor.info-յին ասել է, որ սա այն ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերից մեկն է, որը կարևոր դեր կխաղա հայկական օկուպացիայից ազատագրված շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
Խուդաֆերին-Գուբադլը-Լաչին ավտոճանապարհը սկսվում է Հաջիգաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր ավտոճանապարհից, որն անցնում է Խուդաֆերինի ջրամբարի մոտով։ Դրա ընդհանուր երկարությունը 56,4 կմ է, ճանապարհը կառուցվում է չորս գոտիով։
Ներկա պահին կատարվում են՝ ճանապարհի լայնացման և պրոֆիլապատման, 21,5 մ լայնությամբ նոր ենթաշերտի տեղադրման աշխատանքներ։ Նախագծով նախատեսված ճանապարհի լայնությունը կկազմի 16,5 մետր։ Ներկայումս կատարվում են՝ հողային, խողովակների անցման, անցումների, կամուրջների, հենապատերի կառուցում և այլ աշխատանքներ։
Ադրբեջանի Զանգիլանի, Գուբադլիի և Լաչինի շրջանների տարածքով անցնող ավտոմոշիլային ճանապարհն ընդգրկում է ավելի քան 30 բնակավայր, այդ թվում՝ Գուբադլը և Լաչին քաղաքները։ Պլանի համաձայն՝ այն նախատեսվում է բացել 2023 թվականին։