Հայաստանում ԱՄՆ դեսպանը կայցելի Բաքու
 Հայաստանում ԱՄՆ դեսպանը կայցելի Բաքու
19:12     25 04 2022    
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կայցելի Բաքու:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը, այցի նպատակը՝ ապրիլի 27-28-ը կայանալիք առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելն է։

Համաժողովին կմասնակցեն նաև՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը, ԱՄՆ USAID ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին և ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նարդենը և Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը։

Առաքելության ղեկավարների տարածաշրջանային համաժողովներն անցկացվում են կանոնավոր կերպով: Նախորդ համաժողովը տեղի է ունեցել Երևանում ԱՄՆ դեսպանատանը 2021 թվականին: Բաքվում և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատները նույնպես ընդունել են միջոցառումը համապատասխանաբար 2019 և 2018 թվականներին։ COVID-19-ի պատճառով 2020թ. տարածաշրջանային համաժողովը չի անցկացվել:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Բաքու  


Լրահոս