ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը կայցելի Ադրբեջան
 ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը կայցելի Ադրբեջան
14:40     25 04 2022    
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Ադրբեջան։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից Zinvor.info-յին հայտնել են, որ այցի ընթացքում նա կհանդիպի՝ մի շարք պաշտոնատար անձանց հետ և կմասնակցի ապրիլի 27-28-ը կայանալիք առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին։

Այդ համաժողովին կմասնակցեն նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ USAID ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին, ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը և Կովկասյան բանակցությունների հարցով ավագ խորհրդական էնդրյու Շոֆերը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս