Իլհամ Ալիև. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների
12:44     25 04 2022    
Ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ադրբեջանական կողմի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցեր։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ որոշվել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար ադրբեջանական պատվիրակության և երկու երկրների միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման ազգային հանձնաժողովի կազմը, և նշել՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին:

Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս