Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժությունների
 Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժությունների
13:04     24 04 2022    
Ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են Թուրքիայի ԶՈՒ Ցամաքային զորքերի Պատրաստման և կառավարման կենտրոնում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններին։

Ինչպես նշում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը Twitter-ում տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Մեր ադրբեջանցի եղբայրների մասնակցությամբ հաջողությամբ անցկացվել են «Անսասան եղբայրություն-2022» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները»,- ասվում է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս