Իլհամ Ալիև. Արտասահմանում ապրող ադրբեջանցիները մեծ ուժ է
  Իլհամ Ալիև.  Արտասահմանում ապրող ադրբեջանցիները մեծ ուժ է
20:05     22 04 2022    
Ապրիլի 22-ին Շուշայում իր աշխատանք է սկսել աշխարհի ադրբեջանցիների V համագումարը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 300 հազար ադրբեջանցիները չվերադարձան մարտի դաշտից։ Ադրբեջանը ապահովում էր ԽՍՀՄ-ի վառելիքի 90%-ը, և եթե չլիներ ադրբեջանական նավթը, անհնար կլիներ Խորհրդային Միության հաղթանակը։ Սա պատմություն է և մենք պետք է իմանանք այն։

Ես շատ ուրախ եմ, որ արտասահմանում գործող ադրբեջանական սփյուռքային կազմակերպությունները մշտական կապի մեջ են գտնվում՝ Ադրբեջանի, տարբեր երկրներում այդ կազմակերպությունների միջև համակարգում իրականացնող Պետական կոմիտեի հետ։ Մենք, Ադրբեջանում ապրողներս, կցանկանայինք, որպեսզի արտասահմանում ապրող ադրբեջանցիները սերտ կապեր ունենան իրենց պատմական հայրենիքի հետ, լավ կլիներ, որպեսզի գոնե տարին մեկ անգամ նրանք իրենց ընտանիքների հետ միասին գան Ադրբեջան՝ հատկապես ազատագրված տարածքներ այցելելու համար։

Ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 10 հազար քառաքուսի կիլոմետր, այստեղ կառուցվում են ճանապարհներ, օդանավակայաններ, և այնտեղ հասնելը հարմարավետ կլինի։ Մենք կցանկանային նաև, որպեսզի արտասահմանում ապրող ադրբեջանցիների երկրորդ-երրորդ սերունդները կապված լինեն իրենց մշակույթի հետ։ Իհարկե, դա այնքան էլ հեշտ չէ։ Նրանք առաջին հերթին պետք է իմանան ադրբեջաներեն լեզուն, այն պետք է լինի ընտանիքներում։ Կիրակնօրյա դպրոցների, ադրբեջանական դպրոցների բացման աաշխատանքին մենք միշտ օգնում ենք և կօգնենք։ Մայրենի լեզուն միավորում է բոլոր ադրբեջանցիներին։ Արտասահմանում երիտասարդ ադրբեջանցիները պետք է լավ նաև իմանան Հայրենական պատերազմի պատմությունը, նրա մասին պատմեն իրենց ընկերներին։

Մի խոսքով, արտասահմանում ապրող ադրբեջանցիները մեծ ուժ է։ Եվ նրանց գործունեությունը շատ կարևոր է մեր երկրի համար։ Նրանց ակտիվությունը և Ադրբեջանի շահերի պաշտպանությունը, մեր երկրի մասին ճշմարտության հասցնելը ուժեղացնում է մեր պետությանը, մենք նույնպես մեր գործունեության մեջ հետաքրքրվում ենք սփյուռքի կյանքով, այն համարում ենք, որպես կարևոր գործոն միջպետական հարաբերություններում։

Շուշայում համագումարը ունի պատմական մեծ նշանակություն։ Ադրբեջանը թևակոխում է նոր դարաշրջան։ Մենք 30 տարի ապրում էինք որպես պետություն, ում հողերը օկուպացված էին, և դա շատ ծանր էր։ Մենք գիտեինք, որ այդ կորուստի համար իրական հիմքեր չեն եղել, ուղղակի 90-ական թվականների սկզբին իրադարձությունները, իշխանության համար պայքարը, դավաճանությունը, ազգային շահերի դավաճանումը և այլ բացասական փաստերը հանգեցրեցին դրան։ Մենք գիտեինք, որ արժանի ենք հաղթանակի։ Ինձ, որպես նախագահի համար գլխավոր նպատակը եղել է ուժեղացնել երկիրը և վերականգնել նրա տարածքային ամբողջականությունը։

Այժմ ամեն ինչ այլ կերպ է։ Մենք ժպտում և հպարտությամբ ենք նայում ապագային, և միշտ այդպես կլինի»,- իր ելույթում հայտարարել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս