Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծման և Ադրբեջանի առաջարկած խաղաղ համաձայնագրի շուրջ: Քննարկումները շարունակվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մեր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև: Մենք աջակցում ենք այս գործընթացին: Ինչ վնաս է կրում Թուրքիայում հանդիպում անցկացնելը: Ինչի՞ է պետք երրորդ երկիրը: Նրանք պետք է ավելի շատ վճռականություն ցուցաբերեն»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։