Այս մասին Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլին ուղղված հայտարարության մեջ, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Բելառուսի Նախագահը շեշտեց, որ ինքը ականատես է եղել և աջակցել այս ամենին. «Այսօր ես իսկապես ուզում եմ շնորհավորել ինչպես Ադրբեջանի ժողովրդին, այնպես էլ Հայաստանի ժողովրդին իրենց պատմության այս տխուր, առնվազն տխուր ժամանակաշրջանի ավարտի կապակցությամբ: Կեծծե Նախագահին: Նա ասաց, որ մենք ուզում ենք շրջել պատմության այս էջը: Սա է իմ դիրքը, իմ երազանքը: Թող այս դժբախտությունն անցնի: Թող ատելության հետքեր չլինեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների սրտերում: Համոզված եմ, որ իմ ընկերն ու եղբայրը երբեք չեն ճնշի հայերին, չեն մտածի վրեժ լուծել նրանց նկատմամբ: Նա գրագետ ու քաղաքակիրթ անձնավորություն է: Միշտ ասում եմ, որ Խորհրդային Միության տարիներին նա ավարտել է մեր Խորհրդային Միության լավագույն համալսարանը `Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Հետխորհրդային տարածքի նախագահների շրջանում նա ամենագրագետ ու ամենաքաղաքակիրթ մարդն է: Ես միշտ բաց եմ խոսել այդ մասին»: