Նախագահ. «Ե՛վ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը որպես օրինակելի շրջաններ ենք վերակառուցելու»
  Նախագահ.  «Ե՛վ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը որպես օրինակելի շրջաններ ենք վերակառուցելու»
10:21     13 04 2022    
«Ամեն ինչ ինքնուրույն կվերականգնենք: Ես ասել եմ, որ և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը որպես օրինակելի շրջաններ ենք վերակառուցելու»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ազերթաջ»-ին, ապրիլի 12-ին այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպմանը։

«Ադրբեջանի քաղաքացիներն այնտեղ ապրելու են բարեկեցության ու բարգավաճման պայմաններում։ Դա նաև օրինակ կդառնա աշխարհի համար: Բայց ես դիմում եմ միջազգային կազմակերպություններին: Նրանք, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների հարցերով, առաջնորդվում են արդարադատության սկզբունքներով, գոնե ուշադրություն դարձնեն Ադրբեջանին և դուրս գան երկակի ստանդարտներից»,- ասել է նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս