Ալիևը՝ Ղարաբաղ գազի մատակարարման, Ադրբեջանի քաղաքացիության և Արևմուտքի երկակի չափանիշների մասին
 Ալիևը՝ Ղարաբաղ գազի մատակարարման, Ադրբեջանի քաղաքացիության և Արևմուտքի երկակի չափանիշների մասին
13:45     13 04 2022    
Ղարաբաղում, որտեղ հայեր են բնակվում, գազատարը հայտնվեց վթարային վիճակում, և որոշ ժամանակ այնտեղ գազ չկար։ Նրանք սկանդալ բարձրացրեցին ողջ աշխարհով մեկ, թե իբր Ադրբեջանն այստեղ հումանիտար աղետ է կազմակերպում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ազերթաջ»-ին, ապրիլի 12-ին այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպմանը։

«Նրանք 15 տարի Նախչըվանը զրկել են գազամատակարարումից և թողել այս վիճակում։ Ընդ որում՝ Նախչըվանում ձմեռը ավելի խիստ է։ Ջերմաստիճանը տեղ-տեղ իջնում է մինչև 30 աստիճան։ Նախչըվանի բնակիչները 1990-2005 թվականներին ապրել են առանց գազի. Ո՞վ է նրանց գազից զրկել: Հայերը և Հայաստանի ղեկավարությունը, հայոց պետությունը: Գոնե մեկ մարդ, կազմակերպություն, երկիր բարձրաձայնե՞լ է այդ մասին։ Ոչ: Նրանք անտարբեր էին։ Բայց երբ մեկ շաբաթ Խանքենդիում գազ չկար, որտեղից ասել, որ մեզ չէին զանգում՝ Ամերիկայից, Եվրոպայից։

Ուրեմն ինչո՞ւ Նախչըվանը հումանիտար աղետ չհամարվեց, երբ 15 տարի գազազրկված էր։ Սա է հարցը։ Այս հարցի պատասխանը կա՞։ Այո՛ երկակի չափանիշներ և խտրականություն»,- հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նախագահը նշել է, որ Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը Ղարաբաղ։

«Եվ հայերը պետք է գնահատեն դա։ Մենք պարզապես ցույց տվեցինք մեր բարի մտադրությունները։ Եթե չուզեինք, չէինք վերականգնի։ Ո՞վ կարող է մեզ ինչ-որ բան ասել: Մի՞թե մենք պարտավոր էինք վերականգնել գազամատակարարումը: Ո'չ: Հուսով ենք՝ կհասկանան, որ իրենք էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, պետք է ու ապրելու են ադրբեջանական դրոշի ներքո։ Ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ իրենց համար։ Ուստի մենք դա արեցինք, հումանիզմ դրսևորեցինք»,- ասել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս