Իլհամ Ալիև. 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը խստորեն պահպանել է միջազգային իրավունքի սկզբունքները
  Իլհամ Ալիև.  44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը խստորեն պահպանել է միջազգային իրավունքի սկզբունքները
09:56     05 04 2022    
Ապրիլի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ազերթաջին, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ ուրախ է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին տեսնել Ադրբեջանում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կարգավիճակում, նշել է նրա այցը մեր երկիր 2019 թվականի ապրիլին՝ որպես փոխվարչապետ, Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար և այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները:

Նախագահ Իլհամ Ալիևը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է՝ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի, հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկների, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված տարածքներում առկա իրավիճակի մասին։

Պետության ղեկավարը նշել է, որ հայ-ադրբեջանական առաջին պատերազմից ի վեր անհայտ կորել է 3890 ադրբեջանցի, և ընդգծել է՝ Հայաստանի կողմից զանգվածային թաղումների վայրերի մասին տեղեկատվության տրամադրման կարևորույունը՝ նրանց ճակատագիրը ճշտելու համար։ Նա ուշադրության է հասցրել, որ Ադրբեջանը լրջորեն տառապում է ականային խնդրից՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայտարարության ստորագրումից հետո, ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 200 մարդ։ Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ Ադրբեջանը խստորեն պահպանել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները։ Նշելով, որ չնայած դրան, պատերազմի ժամանակ հայկական կողմը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, պետության ղեկավարն ընդգծել է, որ ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանը հրթիռակոծել է մեր քաղաքները, ինչի հետևանքում զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ և կանայք:

Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Եվրախորհուրդը կարող է նաև հարթակի դեր խաղալ, որը կարող է ավանդ ներդնել երկու երկրների միջև վստահության հաստատման և Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջան կառուցելու գործընթացի մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս