Ադրբեջանցի գեներալը նախազգուշացրել է Հայաստանին
 Ադրբեջանցի գեներալը նախազգուշացրել է Հայաստանին
12:33     30 03 2022    
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, «Զաֆար» շքանշանով պարգևատրված գեներալ-լեյտենանտ Ֆուադ Ռասուլովը նախազգուշացում է արել Հայաստանի ղեկավարությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նա այդ նախազգուշացումը հնչեցրել է Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Անտեսանելի հերոսներ. պետականանվտանգության ծառայություն» վավերագրական ֆիլմում։

«Դուք զգացիք Ադրբեջանի, ադրբեջանական բանակի հզորությունը, զգացիք, թե ինչպես 44 օր պետության ղեկավարի շուրջ համախմբված ժողովուրդը, բանակը դարձավ մեկ միասնական ուժ: Կարծում եմ, որ այսօր դուք պետք է զերծ մնաք ռազմական գործողություններից, որևէ ռևանշիստականգաղափար հնչեցնելուց: Դուք չպետք է մոռանաք, որ երկաթե բռունցքը դեռ անում է իր գործը և կարող է շարունակել դա անել»,- հայտարարել է գեներալը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս