Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կուրսը
 Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կուրսը
10:02     17 03 2022    
Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կուրսը։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ «Այդ մասին պարոն նախարարը [Չավուշօղլուն], հավանաբար, կպատմի։ Մենք ողջունում ենք երկու հարեւան երկրների միջեւ այս երկկողմ կապերի կարգավորման կուրսը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է բոլոր մակարդակներով նպաստել Անդրկովկասի երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Լավրով  


Լրահոս