Իլհամ Ալիև. «Մենք ապավինում ենք Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»
  Իլհամ Ալիև.  «Մենք ապավինում ենք Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»
21:56     01 04 2021    
«Ազատագրված տարածքներում նոր հնարավորություններ կան: Այնտեղ ենթակառուցվածքների զարգացման մեծ անհրաժեշտություն կա»:

Այս մասին ապրիլի 1-ին Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինյուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է Hayatsk.info-ն:

«Քանի որ բոլոր ենթակառուցվածքները ոչնչացվել են, և մենք պետք է ականապատ դաշտերը մաքրենք, ապա վերակառուցենք, որպեսզի մարդիկ հետ վերադարնան: Առանց ենթակառուցվածքային նախագծերի, տեղահանվածներին և փախստականներին վերադարձնել հնարավոր չի լինի: Հետևաբար, այս հարցում մենք ապավինում ենք Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը», նշել է Նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս