«Հետկոնֆլիկտային շրջանում իրավիճակը զարգանում է դրական ուղղությամբ». Նախագահ
 «Հետկոնֆլիկտային շրջանում իրավիճակը զարգանում է դրական ուղղությամբ».  Նախագահ
16:50     01 04 2021    
«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքները լավ են ընթանում: Շատ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվում: Ես պարբերաբար տեղեկացված եմ այդ հարցի վերաբերյալ: Ուրախ եմ, որ որոշումը ճիշտ է, և որ ամենակարևորն է` արդեն կան կոնկրետ արդյունքներ»:

Այս մասին ապրիլի 1-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

Երկրի ղեկավարը նշել է, որ արդեն իսկ հինգ հանդիպում է անցկացվել ինչպես առերես, այնպես էլ վիդեոկոնֆերանսի ձևաչափերով.

«Այսպիսով, քննարկման թեմա կա, և այս թեման կարևոր է տնտեսական նախապատվությունների, տարածաշրջանային համագործակցության և մեր տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդման տեսանկյունից: Հատկապես, որ հետհակամարտային շրջանում իրավիճակը հիմնականում դրական է, սրացման ռիսկերը նվազագույն են: Իհարկե, որքան շատ համագործակցության տարրեր, այնքան ուժեղ կլինի անվտանգությունն ու կայունությունը: Ուստի մենք այսօր կքննարկենք այս խնդիրները և պլանավորելու ենք մեր հետագա քայլերն ու գործողությունները»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս