Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է դիպուկահարների պատրաստությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է դիպուկահարների պատրաստությունը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:11     25 02 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերում շարունակվում է «Դիպուկահարների պատրաստություն» դասընթացը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, դասընթացի ընթացքում զինծառայողները ոչ միայն ուսումնասիրում են դիպուկահար հրացանների մարտավարական և տեխնիկական բնութագրերը, այլև կատարելագործում են կրակային պատրաստության գործնական հմտությունները։

Զորավարժությունների ընթացքում դիպուկահարները հաջողությամբ կատարել են կրակային դիրքի ընտրության, քողարկման, տարբեր հեռավորությունների վրա գտնվող թիրախների հայտնաբերման և ոչնչացման և այլ առաջադրանքներ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս