Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին մամուլի սուլիսում ասել է Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի նախագահ Թահիր Միրքիշիլին, ով մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հանձնաժողովի երևանյան նիստերին։
Նա նշել է, որ քննարկումների 80 տոկոսը նվիրված է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Թահիր Միրքիշիլին նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում շատ դրական պահեր է տեսել, ավելի պրագմատիկ մոտեցում. «Ընդհանուր առմամբ, նրա ելույթում ընդգծված էր տարածաշրջանում Ադրբեջանի հետ նոր էջ բացելու կարևորությունը։
Այս առումով առաջին հերթին նշվեց հաղորդակցությունների բացումը։ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում երկաթուղին կսկսի գործել, դրա հետ կապված՝ պատրաստվում են նոր փաստաթուղթ ստորագրել։
Բացի այդ, նա նշել է, որ երկու երկրների միջև բանակցություններ են վարվելու սահմանների որոշման շուրջ, և հետագայում անհրաժեշտ կլինի աշխատել խաղաղության պայմանագրի վրա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ և՛ իր կողմից, և՛ կառավարության կողմից կա ընդհանուր տեսլական առ այն, որ ապագայում պատերազմ և հակամարտություն չպետք է լինի», - ասել է պատգամավորը: