Ջեյհուն Բայրամով. Զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել Քելբեջարում, Շուշայում և Խոջավենդում
  Ջեյհուն Բայրամով.  Զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել Քելբեջարում, Շուշայում և Խոջավենդում
17:00     26 02 2022    
Հայաստանը երկար ժամանակ չէր փոխանցում ականապատ դաշտերի քարտեզները. Նա դրանք հանձնեց միայն մեկ տարի անց, 2021 թվականի դեկտեմբերին՝ միջազգային հանրության ճնշման և միջազգային տրիբունալի սպառնալիքի ներքո։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցին նվիրված համաժողովում։

2020 թվականի նոյեմբերից ականների պայթյունի հետևանքով զոհվել է 37 և վիրավորվել ավելի քան 200 մարդ, ասել է նա։

«Ինչպես նաև դեռևս տեղեկություն չկա Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 3890 ադրբեջանցիների ճակատագրի մասին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը օրինակ հանդիսացավ Հայաստանին և նրան հանձնեց ազատագրված տարածքներում հայտնաբերված 1711 հայ զինվորների աճյունները։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց իր տարածքների վրա, այնտեղ հայտնաբերվեցին մի քանի զանգվածային գերեզմաններ։ Զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել Քելբեջարում, Բաշլըբելում, Շուշա քաղաքի մերձակայքում, իսկ երեկ՝ Խոջավենդի Էդիլլի գյուղի մոտ»,- ասել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս