Խանքենդիում բնակվող հայերին կոչ են արել ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն
 Խանքենդիում բնակվող հայերին կոչ են արել ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն
12:34     24 02 2022    
Խանքենդիում բնակվող հայերի տնտեսական ու սոցիալական վիճակը մտահոգում է ադրբեջանական կողմին։

Այս մասին ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրքիշիլին՝ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը, հայտնում է Armenia.Az-ը։

Թահիր Միրքիշիլիի խոսքով, այս իրավիճակում ամենաճիշտ լուծումը Խանքենդիում բնակվող հայերի կողմից Ադրբեջանի քաղաքացիության շուտափույթ ընդունումն է, որպեսզի նրանք կարողանան օգտվել սոցիալական և տնտեսական ռեսուրսներից։

Նշելով խաղաղության և զարգացման կարևորությունը Ադրբեջանի և Հայաստանի օրակարգում՝ պատգամավորն ընդգծել է այդ հարցերում խորհրդարանների կողմից կառավարությանն ու ժողովրդին մշտապես աջակցելու անհրաժեշտությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի   Ադրբեջան  


Լրահոս