Իլհամ Ալիեւը հեռախոսով զրուցել է Պուտինի հետ
 Իլհամ Ալիեւը հեռախոսով զրուցել է Պուտինի հետ
16:14     07 10 2020    
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Պետության ղեկավարը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ և քաջառողջություն՝ իր պետության գործունեության մեջ՝ հանուն Ռուսաստանի զարգացման և բարգավաճման:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին` ուշադրության և շնորհավորանքի համար: Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը:

Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս