Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Պետության ղեկավարը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ և քաջառողջություն՝ իր պետության գործունեության մեջ՝ հանուն Ռուսաստանի զարգացման և բարգավաճման:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին` ուշադրության և շնորհավորանքի համար: Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը:
Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ: