Հանդիպել են Իլհամ Ալիեւն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը
 Հանդիպել են Իլհամ Ալիեւն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը
11:31     21 02 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամների հետ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Նկատենք, սակայն, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը Հարավային Կովկաս աննախադեպ հաճախակիացել է։

Ի դեպ, սպասվում է, որ Տոյվո Կլաարը կայցելի նաեւ Երեւան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս