AFFA-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ «Մարսել-Ղարաբաղ» խաղում հայկական սադրանքի կապակցությամբ
AFFA-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ «Մարսել-Ղարաբաղ» խաղում հայկական սադրանքի կապակցությամբ
18:06     18 02 2022    
ԱՖՖԱ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Կոնֆերանսների լիգայի փլեյ-օֆֆի «Մարսել-Ղարաբաղ» խաղում հայկական սադրանքի կապակցությամբ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆիրուզ Աբդուլլահը։

Նա նշել է, որ ՈՒԵՖԱ-ն անմիջապես տեղեկացվել է այն մասին, որ Ֆրանսիայում կայացած հանդիպման ժամանակ՝ մարզադաշտի տրիբունայում ցուցադրվել է սադրիչ բնույթի պաստառ և ղարաբաղցի անջատողականների «լաթի կտոր». «Երեկ խաղի ընթացքում ԱՖՖԱ-ի ղեկավարությունը կապ է հաստատել ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ։ Ստյուարդներն անմիջապես միջամտել են և տրիբունաներից հանել են դրոշներն ու պաստառը։ Այս մասին տեղում բանավոր հայտնել են նաև «Ղարաբաղ» ակումբին։

Նշենք, որ «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է «Մարսելի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Այս թիմերի պատասխան հանդիպումը կանցկացվի փետրվարի 24-ին Բաքվում։
Zinvor.info

Հեշթեգներ. AFFA   ՈՒԵՖԱ  


Լրահոս